Սփյուռքի նախարարն ընդունեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանին

Հուլիսի 18-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ, Ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի տնօրեն Կորյուն վարդապետ Բաղդասարյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հայրապետյանը վստահություն հայտնեց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ համագործակցությունը առավել կսերտանա և կամրապնդվի:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ այս տարի լրանում է Սուրբ Հակոբեանց տպարանի 185, Ժառանգավորաց վարժարանի 170 և Արարայի ճակատամարտի 100-ամյակը, որոնց նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվելու: Դիվանապետը նաև ընդգծեց, որ պատրիարքարանի արխիվները թվայնացվում են:

Խոսելով Երուսաղեմի հայկական համայնքի մասին՝ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշեց, որ հայերն այնտեղ ապրել են վաղնջական ժամանակներից, սակայն մեծաթիվ են նաև Ցեղասպանությունից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հաստատվածները:

Scroll Up