«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Սփյուռքի նախարարը հատուկ մրցանակ հանձնեց

Հուլիսի 14-ին կայացավ «Ոսկե ծիրան» XV հոբելյանական միջազգային կինոփառատոնի «Ոսկե», «Արծաթե» ծիրանների, ինչպես նաև մի շարք այլ հեղինակավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կինոփառատոնի շրջանակում հանձնեց հատուկ մրցանակ, որը նախատեսված էր սփյուռքահայ երիտասարդ ռեժիսորների համար։

Առաջին մրցանակակիրը դարձավ ֆրանսահայ տաղանդավոր ռեժիսոր Առնո Խայաջանյանը՝ իր «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմով:

Նախարարը հանդես եկավ ելույթով, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, հովանավորներին, շնորհավորեց բոլորին «Ոսկե ծիրանի» 15-ամյա գործունեության առիթով և սփյուռքահայ ռեժիսորներին կոչ արեց նոր ֆիլմեր նկարահանել:

«Սփյուռքի նախարարությունը, ցավոք, առայժմ ոչ մեծ ֆինանսական աջակցությամբ, բայց, այնուամենայնիվ, կանգնած է ձեր կողքին»,- նշեց նախարարը:

Scroll Up