Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ստելլա Կիրիակիդեսի հետ
Հոկտեմբերի 20-ին Կիպրոսի ներկայացուցիչների պալատում նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Ստելլա Կիրիակիդեսին:
Կարճատև հանդիպման ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Ստելլա Կիրիակիդեսին ԵԽԽՎ նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ քննարկել է Եվրախորհրդարանում արդյունավետ համագործակցության հետ կապված հարցեր:
Հավելենք, որ հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ պատվիրակները ձայների մեծամասնությամբ Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսին ընտրել են Վեհաժողովի նախագահ։