Պատգամավոր Նորա Արիսյանը՝ Սիրիայի պետական արբանյակային հեռուստաընկերության հյուր

Սիրիայի պետական արբանյակային հեռուստաընկերության «ԻլաՀադՄա» (Որոշակի չափով) հաղորդումը հյուրընկալել էր Սիրիայի Խորհրդարանի անդամ դոկտոր Նորա Արիսյանին:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, «Պատկանելիություն և հավատարմություն. ներկան ու ձգտումները» խորագիրը կրող հաղորդման հաղորդավար Նիդալ Զաղբուրը հարցազրույց է վարել Արիսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանությանը, Հայաստանին և սիրիահայերին:

Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել Եփրատի շրջանում իրականացված ցեղասպանությանը և վերջինիս արձագանքներին սիրիացիների ստեղծագործությունների և սիրիական գրականության մեջ:

Սիրիական ինքնության և հասարակության հարցերը քննարկելիս՝ Նորա Արիսյանը հաստատել է, որ հայկական ներկայությունը սիրիական ինքնության մեջ փոխկապակցված է այնպես, ինչպես սիրիական ներկայությունը հայկական ինքնության մեջ, որ հայերը կարևոր օրինակ են Սիրիայի բազմազանության և բազմամշակութային խնդրում: Հայազգի պատգամավորը նաև շեշտել է Սիրիայի խորհրդարանում իր ներկայության քաղաքական կարևորությունը՝ որպես հայ կին պատգամավոր, միաժամանակ կարևոր համարելով ազգային դիմագիծը սիրիահայերի մոտ:

Scroll Up