Սիրիահայ երեխաները մասնակցեցին պատանի երկրապահների երդման արարողությանը

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, մարտի 5-ին սիրիահայ մի խումբ երեխաներ, ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ներկա են գտնվել հրամանատարասերժանտական դասընթացներ անցած պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ցուցադրական ելույթներ, շարային երթ, ծաղկեդրման արարողություն՝ երկրապահ ազատամարտիկների, երիտասարդ և պատանի երկրապահների մասնակցությամբ:

Հավելենք, որ երդման արարողությունը տեղի էր ունեցել Երկրապահ կամավորականների միության հիմնադիր, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կազմակերպված համահայկական միջոցառումների շրջանակներում:

Scroll Up