Տեղի կունենա «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում (hասցե՝ Արգիշտի 1) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության աջակցությամբ կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին:
Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Տոնավաճառը կընթանա դեկտեմբերի 22-ին և 23-ին: