Սփյուռքի նախարարն ընդունեց Տայք Միրիջանյանին
Մարտի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ստամբուլահայ գործարար Տայք Միրիջանյանին: Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Տայք Միրիջանյանի գործունեությունը, նրա դերակատարությունը պոլսահայ մշակութային կյանքում:
«Կարևոր է, որ հայ մնանք, հայերեն խոսենք, հայկական թերթեր կարդանք, ամեն վայրկյան մեզ հայ զգանք, մեր արմատն ունենանք Հայրենիքում»,- նշեց Տայք Միրիջանյանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց, որ նախևառաջ յուրաքանչյուր հայի ոգու ծառն իր արմատներով կապվի Հայաստանին, սնվի հայկականությամբ:
Քննարկվեցին համայնքի ներկա իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին, Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին ստամբուլահայ պարախմբերի մասնակցությանն առնչվող հարցեր: