ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Քլիվլենդի հոգևոր հովվին

Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ Արևելյան թեմի Քլիվլենդ քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչ քահանա Սարգսյանին և երեցկնոջը՝ Նաիրա Սարգսյանին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց եկեղեցու դերը համայնքի համախմբման, լեզվի և ինքնության պահպանության գործում:

Նախարարը մանրամասնորեն ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը, շեշտեց նախարարության հետ գործակցության աշխուժացման, ծրագրերին ավելի ակտիվ մասնակցության կարևորությունը:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ հավելելով, որ իրենց կարողության սահմաններում փորձում են  օգտակար լինել համայնքին: Նրանք պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:

Scroll Up