Շարունակվում են «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցների շրջայցերը

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցները Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերում շրջայցերի շրջանակներում հուլիսի 8-ին եղել են Գեղարդի վանքում և Գառնու տաճարում:

Հուլիսի 8-ին նրանք հաջորդիվ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, գլուխ խոնարհել այնտեղ հանգչող հայ մեծերի շիրիմներին: Այնուհետև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հանգամանալիորեն ծանոթացել են տաղանդաշատ հայ երգահանի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը: Ծրագրի մասնակիցներից մի քանիսը հանդես են եկել կոմիտասյան կատարումներով:

Հավելենք, որ «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրն իրականացվում է ԵՊՀ հետ համագործակցությամբ: Այս տարի ծրագրին մասնակցում է ավելի քան 350 սփյուռքահայ՝ աշխարհի 30 երկրից:

Դասընթացներն անցկացվում են հինգ ուղղություններով.

Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 2 – 29),

Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստում (հուլիսի 2 – 29), 

Երիտասարդ լրագրողների վերապատրաստում (հուլիսի 2 – 15),

Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի 2 – 15), 

Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց (հուլիսի 2 – 15):

 

 

 

 

Scroll Up