ՀՀ սփյուռքի նախարարն աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն

Հուլիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն՝ մասնակցելու հուլիսի 11-ից 13-ը Անթիլիասում կայանալիք «Սփյուռքը նոր հորիզոններու դիմաց սփյուռքի հայուն ինքնահասկացողությունը» խորագրով համահայկական հավաքին:

Հավաքը կմեկնարկի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի օրհնանքով, ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համահայկական հավաքին մասնակցում են գիտնականներ, հոգևորականներ, պետական և հասարակական գործիչներ Հայաստանից և Սփյուռքից:

Scroll Up