ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 3-ին, ժամը՝ 10.00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն-2017» ծրագրի 3-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Արի տուն» ծրագրի 3-րդ փուլն իրականացվում է հուլիսի 2-ից հուլիսի 15-ը:

Ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 172 սփյուռքահայ պատանի ու աղջիկ 14 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, Թուրքիայից, Աբխազիայից, Հորդանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Չեխիայից և Շվեդիայից:

Scroll Up