Դամալա գյուղի հայ երեխաները շատ են հավանել «Արի տուն» ծրագիրը
«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ՝ Ջավախքի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հայ երեխաները, ովքեր հաճախում են Դամալայի մշակույթի կենտրոն, առաջին անգամ են մասնակցում «Արի տուն» ծրագրին:
Երեխաները շատ են սիրել Հայաստանը, տպավորվել «Արի տուն» ծրագրի շրջանակներում այցելած տեսարժան, պատմամշակութային վայրերից՝ այդ մասին տեղեկացնելով իրենց ծնողներին:
Ծնողներն իրենց հերթին մշակույթի կենտրոնի պատասխանատու Վարսենիկ Սահակյանի միջոցով շնորհակալական նամակ են հղել ՀՀ սփյուռքի նախարարությանը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Շատ երախտապարտ ենք մեր երեխաներին հիանալի, հայրենասիրական «Արի տուն» ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար, նրանք հիանալի ժամանակ են անցկացնում Մայր Հայրենիքում: Վստահ ենք, որ այս այցելությյունից հետո նրանք ավելի կկապվեն Մայր Հայրենիքին»: