Պարգևատրվեցին հայապահպան գործունեության համար

Նոյեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Աբխազիայի հայերի միության նախագահ Խաչիկ Մինասյանին և ԱՄՆ-ում գործող հայկական «Կաքավիկ» մանկական հանդեսի հիմնադիր խմբագիր Ջուլիետ Դավթյանին:

Բարձր գնահատելով  Խաչիկ Մինասյանի մեծ ներդրումը Աբխազիայի հայերի համախմբման, համայնքում ակտիվ հայապահպան գործունեություն ծավալելու համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Աբխազիայի հայերի միության նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը բարձրագույն պարգևի համար և առանձնակի կարևորությամբ նշեց նախարարության հետ ամենօրյա ակտիվ համագործակցությունը, որի վառ ապացույցն է Աբխազիայի հայ համայնքի մեծ թվով անդամների մասնակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության մշակութային և երիտասարդական ծրագրերին:

IMG_0667

Հայապահպանության գործում ներդրած ջանքերի, հայ մանուկներին լեզվի ուսուցման և հայեցի դաստիարակության համար ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրվեց  Ջուլիետ Դավթյանը:

«Կաքավիկ» մանկական հանդեսը ԱՄՆ-ում 3-8 տարեկան մանուկների համար հրատարակվող առաջին հայատառ մանկական հանդեսն է: Այն հրատարակվում է արևելահայերեն և արևմտահայերեն:

Scroll Up