ԱՄՆ-ի ամենաքննարկվող հայերից մեկը և տնական գարեջրագործության հայրը

Չարլի Փափազյանը գիտի գրեթե ամեն ինչ տնային պայմաններում գարեջրի պատրաստման մասին: Ամբողջ աշխարհում սիրված խմիչքի ամերիկյան գիտակն այս գործին նվիրել է իր ամբողջ կյանքը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով rusarminfo.ru կայք-էջին, հայտնում է, որ Չարլի Փափազյանը, ում հաճախ անվանում են ամերիկյան գարեջրագործության հեղափոխական, ծնվել է 1949 թվականին Նյու-Ջերսիում՝ հայկական ընտանիքում: Գարեջրագործի նախնիները ԱՄՆ են տեղափոխվել Արևմտյան Հայաստանից:

Չարլին կրթություն է ստացել Վիրջինիա նահանգի համալսարանում՝ ատոմային էներգիայի ինժեներ մասնագիտությամբ, սակայն առօրյա կյանքում զբաղվում է գարեջրագործությամբ՝ դառնալով տնային գարեջրագործության շարժման հիմնադիր:

1979 թվականին՝ Դենվերում, Փափազյանը հիմնադրել է տնական գարեջրագործության ասոցիացիան, երբ մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարտերը տնական գարեջուր արտադրողների համար շուկա մուտք գործելու մասին օրենք էր ստորագրել: Իսկ նրա «Տնական գարեջրագործության լիակատար հաճույքը» գիրք, որը հրատարակվել է 1984 թվականին, ամբողջովին փոխեց ամերիկացիների վերաբերմունքը  տնայնագործ գարեջրի նկատմամբ:

Ասում են, որ հենց այդ հեղինակային աշխատանքն է ոգևորել Ամերիկայի տնական գարեջրի սիրահարներին  կարգավորել արդյունաբերությունը  և դուրս գալ կոմերցիոն շուկա:

Փափազյանի ջանքերով 1980-1990-ական թվականներին տնայնագործ գարեջրի արտադրությունը դարձավ ԱՄՆ–ի փոքր բիզնեսի կարևորագույն ճյուղերից  մեկը:

2005 թվականին Փափազյանի ասոցիացիան իր մեջ ներառեց Ամերիկյան գարեջրագործական կազմակերպությունը՝ դառնալով խոշորագուն կառույցներից մեկն աշխարհում, որը մինչ օրս առաջ է տանում ամերիկացի տնայնագործ գարեջուր արտադրողների շահերը:

Ամերիկահայը հանդիսանում է Տնական գարեջրագործության ինստիտուտի և Ամերիկյան գարեջրի մեծ փառատոնի (GABF) հիմնադիրը, որը 30 տարիների ընթացքում ավանդաբար անցկացվում է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում:

Այսօր ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր երկրներում մեծ հաջողություն ունի Չարլի Փափազյանի հայկական կայսերական տնայնագործ գարեջրի բաղադրատոմսը: Գարեջրի բաղադրիչներ են հանդիսանում սաթի մզվածքը (էքստրակտ), սև մատուտակը, տապակած գարին, հոտավետ գայլուկը և այլն:

Չարլի Փափազյանին է պատկանում  նաև ամերիկացիների կողմից հաճախ օգտագործվող հետևյալ արտահայտությունը ` «Մի՛ մտահոգվիր, թուլացի՛ր ու տնակա՛ն գարեջուր խմիր»։

Մարիամ Սիմոնյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

%d5%b9%d5%a1%d6%80%d5%ac%d5%ab1 %d5%b9%d5%a1%d6%80%d5%ac%d5%ab2

Scroll Up