«Քո դարերի պատմության մեջ երգ եմ դառնալու, քեզ եմ երգելու». Սիբիլ

Փետրվարի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը արժևորեց երգչուհու հայեցի ազնիվ և խիզախ կեցվածքը, նվիրվածությունը հայ մշակույթին ու երգարվեստին: Մասնավորապես, անդրադառնալով Սիբիլի երգերի անթերի հայերենին ու բացառապես հայկական երգերից բաղկացած երգացանկին, նախարարը հետաքրքրությամբ ծանոթացավ երգչուհու նոր ծրագրերին:

Ստամբուլահայ երգչուհին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ վերջերս նոր երգ է ձայնագրել սփյուռքահայերի համար, որը պետք է տեսահոլովակ դառնա: «Հեքիաթից էլ ավելի երանելի իմ Հայրենիք: Քո դարերի պատմության մեջ երգ եմ դառնալու, քեզ եմ երգելու». մեջբերեց երգչուհին երգի տողերը:

Սիբիլին մեծ ճանաչում են բերել «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Այս գիշեր», «Մեր լեզուն», «Նամակ» և այլ երգեր:

Scroll Up