Սփյուռքի նախարարն ընդունեց Պայքար Սվազլյանին և Սարո Խոդավերդիին

Փետրվարի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իտալիայի Բոլոնիա քաղաքի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, «Հայաստան» հիմնադրամի Իտալիայի տեղական մարմնի նախագահ Պայքար Սվազլյանին և Միլանում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Սարո Խոդավերդիին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց նրանց կողմից իրականացվող ազգանպաստ գործունեության, Սփյուռքի նախարարության հետ ակտիվ համագործակցության վերաբերյալ և հույս հայտնեց, որ առաջիկայում առավել ակտիվ ու արդյունավետ կլինեն Իտալիայի հայ համայնքի ներուժը Հայաստանի զարդացման գործում ներգրավելու նրանց ջանքերը:

Կարևորվեց հայապահպանությանն ուղղված Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերին, մասնավորապես՝ «Արի տուն» ծրագրին, «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչների, լրագրողների, երիտասարդ առաջնորդների, մայրենի լեզվի արագացված ուսուցման դասընթացներին  համայնքի երիտասարդների մասնակցության հարցը:

Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Scroll Up