Լեոնորայի մենահամերգի ողջ հասույթը նվիրաբերվել է սիրիահայերին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/02/համերգ-Լեոնորա.jpg)
2016 թվականի դեկտեմբերի 11-ին Լիբանանի Բուրջ Համուդ թողամասի Հակոբ Տեր-Մելքոնյան համերգասրահում Լիբանանում ՀՀ դեսպանության, «Նոր սերունդ» մշակութային միության, «Թեքեյան» մշակութային միության, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կազմակերպմամբ և ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ տեղի էր ունեցել օպերային երգչուհի Լեոնորայի (Արևիկ Թանաշյան) մենահամերգը:
Ըստ «Հայերն այսօր»-ի՝ շուրջ 400 հանդիսականների մասնակցությամբ համերգն անցել էր խանդավառ մթնոլորտում: Սեթո Բաղդասարյանի նվագախմբի հետ միասին երգչուհին ներկայացրել էր ժողովրդական և ազգային սիրված երգերի շարք:
Հատկանշական է, որ Գյումրիում ծնված ու Երկրաշարժից հրաշքով փրկված երգչուհին իր մենահամերգից ստացված ողջ հասույթը որոշել էր նվիրաբերել սիրիահայերին:
2016 թվականի տարեվերջին Լիբանանում ՀՀ դեսպանության միջոցով համերգից ստացված ողջ հասույթը՝ 1724 ԱՄՆ դոլար, փոխանցվել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:
Կից ներկայացնում ենք հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանի նամակը՝ ուղղված Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանին: