Մեր թանկագին զինվորներ, ընդունե´ք սփյուռքահայ պատանիների խոնարհումը.տեսանյութ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/Սարատով1.jpg)
Թանկագի´ն տիկին Հակոբյան, սիրելի´ հայրենակիցներ,
այս տարի մեր բանակի 25-ամյակն է՝ մեր հաղթակա´ն, խրո´խտ ու քաջարի´ բանակի։ Նա 25-ամյա երիտասարդ է, որն արդեն ունի թեժ մարտերում գրված հերոսական պատմություն ու հաղթական ներկա։
Արցախյան գոյամարտում ծնված ու թրծված մեր հուժկու բանակն այսօր էլ շարունակում է պայքարը հանուն հայ ժողովրդի խաղաղ ներկայի , ազատ ու ապահով գալիքի։
Մենք ի սրտե շնորհավորում ենք Ձեզ, Սփյուռքի նախարարության բոլոր աշխատակիցներին, ողջ հայ ժողովրդին այս պանծալի տոնի կապակցությամբ և խնդրում հաղորդել հայրենիքի վեհ պահապաններին մեր սրտագին խոսքերը․
«Մեր թանկագին զինվորներ, ընդունե՜ք սփյուռքահայ պատանիների խորին խոնարհումը ձեզ, ձեր զորեղ մարտական ոգուն և պայծառ մտքին, ձեր անձնուրաց առօրյային, հերոսական գործերին։
Ընդունե՜ք մեր խորին խոնարհումը ձեր սրբացած մայրերին, որոնք վեհությամբ ու կարոտալի սիրով սպասում են ձեր վերադարձին։
Մենք ձեզ հետ ենք սրտով, մտքով, ոգով։
Շնորհակալությու՜ն մեր չքնաղ Հայաստանի ու անառիկ Արցախի ազատության ու անկախության պահպանման համար։ Շնորհակալությո´ւն մեր հայրենիքի պայծառ գալիքի մասին վստահ երազանքի համար, որ դուք եք մեզ պարգևում։
Փա՜ռք ձեզ, մե՛ր սիրելի զինվորներ, փա՛ռք ձեզ ,մե՛ր անպարտելի եղբայրներ։ Սու՜րբ է ձեր ուղին։
Շնորհավո՜ր ձեր տոնը , հայո՛ց քաջազուններ»։
Միշտ սիրով՝
«Կռունկ» հայկական համայնքի
Հայոց լեզվի, պատմության,
էթնոմշակութային ավանդույթների
ուսումնասիրման ստուդիայի սաներ
ք․Սարատով