Հայ զինվորներին ուղղված շնորհավորանք՝ Հորդանան գետի ափից. տեսանյութ

Հունվարի 22-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ուխտագնացություն՝ դեպի Հորդանան գետ: Ուխտագնացությանը մասնակցում էին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Ամմանում պատրիարքական փոխանորդ Ավետիս վարդապետ Իփրաջյանը, ինչպես նաև՝ Երուսաղեմի և Հորդանանի հայ համայնքի բազմաթիվ անդամներ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին Հորդանանից հայտնում է Մարալ Ներսեսյանը՝ ուխտագնացության ժամանակ հավաքվածները շնորհավորել են նաև Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: