ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Լիբանան՝ լուսանկարներով
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 10-ից 13-ը աշխատանքային այցով գտնվում էր Լիբանանում: Նախարարի այցը հայկական սփյուռքի ամենից կազմակերպված, ավանդական համայնքներից մեկը, հարուստ էր միջոցառումներով, այցելություններով ու հանդիպումներով, որոնք «Հայերն այսօրը» լուսաբանել է նախորդող օրերի ընթացքում:
Այժմն ներկայացնում ենք ՀՀ սփյուռքի նախարարի քառօրյա աշխատանքային այցի ամփոփումը՝ լուսանկարների շարքի միջոցով:
Օր 1-ին
- Հանդիպում Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորների, նախարար Արթուր Նազարյանի, ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ կուսակցապետերի հետ:
- Այցելություն ՀԲԸՄ տիկնանց հանձնախմբի՝ Հայկական ավանդական սուրբծննդյան տոնավաճառ:
- «Հայաստանը Լիբանանի սրտում» միջոցառում՝ նվիրված Հայաստանի և Արցախի հանրապետությունների Անկախության 25-ամյակին:
Օր 2-րդ
- Գերսամ Ահարոնյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությունը:
- Հանդիպում-քննարկում Քրիստոնեական Ջանից ամառային կենտրոնում:
- Օպերային երգչուհի Լեոնորայի (Արևիկ Թանաշյան) մենահամերգը Բուրջ Համուդում:
Օր 3-րդ
- Հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հետ:
- Լիբանանում ՀՀ դեսպանատանը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ներկայացված լուսանկարների ցուցահանդեսի բացում և ՀՀ սփյուռքի նախարարության պարգևների, մեդալների հանձնում:
- Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի արդյունքների ամփոփում՝ լիբանանահայ լրագրողների, խմբագիրների հետ:
- «Բազմաձայն զրույց. Հայաստանի անկախության 25 տարիները (իրագործումներ, բացթողումներ, հեռանկարներ)» ձեռնարկ։
Օր 4-րդ
- Բեյրութի Հայ կաթողիկե «Սուրբ Խաչ-Հարպոյան» բարձրագույն վարժարանում«Դուն ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը նվիրված հատուկ միջոցառում:
- Հանդիպում Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Եկեղեցու Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի հետ:
- Այցելություն Հայ Կաթողիկե Քույրերի Հռիփսիմեանց վարժարան:
- Այցելություն Համազգային հայ կրթական և մշակութային միության «Լևոն Շանթ» կենտրոն: