Համբուրգի «Գայանե» երգչախումբը 2017 թվականը հայտարարել է Արցախի տարի
Գերմանիայի Համբուրգ քաղաքում գործող «Գայանե» երգչախումբը՝ միանալով ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, 2017 թվականին իրականացվելիք գործունեությունը նախատեսում է նվիրել Արցախին:
«Գայանե» երգչախումբը հիմնադրվել է 2005 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Նախապես անվանվել է «Vivache»: Քանի որ երգչախումբը երգում էր հայկական հոգևոր երգեր, Սուրբ Գայանեի անունով 2005 թվականին վերանվանվել է«Գայանե»: Երգչախումբը տարբեր երկրներում մրցույթների և փառատոների է մասնակցել, այդ թվում՝ 2013 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնին:
Երգացանկի մեջ ներառված են հայկական երգեր (Կոմիտաս, Եկմալյան, ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև՝ դասական գործեր):
Երգչախմբում ընդգրկված են տարբեր ազգությունների և տարիքային խմբերի մարդիկ, ովքեր մեծ սիրով ու նվիրումով են հաճախում երգչախմբի փորձերին, մասնակացում ելույթներին: Երգչախումբը 23 հոգուց բաղկացած մեծ և համերաշխ ընտանիք է, որի գեղարվեստական ղեկավարը Գայանե Գրովերն է: