Հայկական մշակույթի օր Էստոնիայում

Դեկտեմբերի 4-ին Էստոնիայի «Բաց երկնքի տակ» թանգարանում հայկական մշակույթի օր էր, որին մասնակցեցին նաև Էստոնիայի Տալլին և Տարտու քաղաքների «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի աղակերտներն ու «Երազանք» երաժշտական խումբը:

Թանգարանի բազմազգ մարդաշատ դահլիճում Էստոնիայի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանի բացման խոսքից հետո միջոցառումը շարունակվեց Հայաստանի պատմության և մշակույթի մասին պատմող հագեցած տեղեկատվական ծրագրով, հյուրերի հետ ակտիվ հարցազրույցներով, «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի սաների և «Երազանք» երաժշտական խմբի գեղեցիկ, ուրախ երգերով և պարերով:

Միջոցառմանը բոլոր ներկաները ճաշակեցին նաև հայկական համեղ խոհանոցի անկրկնելի կերակրատեսակները: Մթնոլորտն էլ ավելի հետաքրքիր և աշխույժ դարձավ ազգագրական «Կարնո քոչարի» պարի ուսուցմամբ: Փոքրիկ մասնակիցներն էլ ոգևորվեցին Տարտուի «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ Վաչագան Խաչատրյանի ձեռքի աշխատանքի հմտության դասով:

Միջոցառման ավարտին մասնակիցները միանալով ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» նախաձեռնությանը՝ լուսանկարվեցին համահայկական շարժմանը կոչի պաստառով:

%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a110%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a14 %d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a12%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a11%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a13%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a15 %d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a16%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a17 %d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a18%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a19 %d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a111

 

Scroll Up