Ուրուգվահայ պատանիները միացել են «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը

Մոնտեվիդեոյի Երվանդ Գիսաճքյան ամենօրյա վարժարանի աշակերտները միացել են «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական նախաձեռնությանը:
Ներսեսյան կրթական հաստատության Երվանդ Գիսաճքյան ամենօրյա վարժարանը հիմնադրվել է 1972 թվականին Մոնտեվիդեոյում, գործում է Կենտրոնական վարչական խորհրդի հովանավորությամբ (նախկինում կոչվել է Ներսեսյան վարժարան, որը հիմնադրվել էր 1959-60թթ.):
Ունի մանկապարտեզ և նախակրթարան: Վարժարան են հաճախում 3 տարեկանից: Դասավանդվում է հայոց լեզու և գրականություն, կրոն, պատմություն: Դպրոցում կազմակերպում են հայ մշակույթին նվիրված միջոցառումներ, ներկայացումներ, ուսուցամվում են ազգային երգեր: Վարժարանն ունի 79 աշակերտ, 21 ուսուցիչ: