«Կռունկ» ինքնավարության երիտասարդները՝ համահայկական շարժման  ջատագովներ

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը սփյուռքյան համայնքներում գնալով լայն տարածում է ստանում:

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքի ազգամշակութային «Կռունկ» հայկական ինքնավարության երիտասարդները ՌՀՄ Ստավրոպոլի երկրամասի ՌՀՄ բաժանմունքի երիտասարդական կազմակերպության նախագահ Գարիկ Քեշիշյանցի և Կիսլովոդսկի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Մուշեղ Կյուրկչյանի գլխավորությամբ միացել են նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով իրենց ներդրումն ունենալու այս կարևոր գործի տարածմանը: «Հայերն այսօր»-ի հետ զրույցում Մուշեղ Կյուրկչյանը նշեց, որ շարունակելու են սերտ համագործակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ. նախատեսել են 2017 թվականին ավելի ակտիվացնել համայնքի մասնակցությունը նախարարության ծրագրերին:

 Կիսլովոդսկում հայերը բնակություն են հաստատել 1803 թվականից: 1997 թվականին օծվել է Հայ Առաքելական Սբ. Վարդան եկեղեցին:

Եկեղեցին և ինքնավարության շենքը միասին կազմում են յուրահատուկ կրոնամշակութային ընդգրկուն համալիր:

k-1k-2 k-3k-4k-5k-6k-7k-8k-9k-10k-11k-13k-14k-15

 

Scroll Up