«Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի օգնությունը Արցախի բանակին. տեսանյութ
Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնը դեռևս քառօրյա պատերազմից անմիջապես հետո ծավալել է Արցախի պաշտպանությանը օգնելու գործունեություն։ Կենտրոնի մեջ մտնող «Նարեկ» համույթը, «Արմատ» դպրոցը և Երիտասարդական կազմակերպությունը կազմակերպել են մի շարք բարեգործական միջոցառումներ:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ հավաքած գումարները «Արմատ» դպրոցի ուսմասվար Երազիկ Հարությունյանի, ուսուցչուհի Արշալույս Երեմյանի, Առաջնորդարանի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի և Երիտասարդական կազմակերպության անդամներ Արևիկ Թամրազյանի և Էսթեր Արզումանովայի ջանքերով հասել է Արցախի բանակ։