«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ժամանակ, որն այս տարի անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո, հանգանակվեց 15 428 777 ԱՄՆ դոլար:

Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:

Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում:

Scroll Up