ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը մասնակցեց «Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանի և ԵՊԲՀ-ի ուսանողների հանդիպմանը

Նոյեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ մագիստրոսների և ասպիրանտների հանդիպումը Լոս Անջելեսի «Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը և Բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը:

Հակոբ Փանոսյանը ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին ներկայացրեց «Արփա» ինստիտուտի «Նորարարություն» ամենամյա մրցույթի անցկացման և պարգևատրման կարգը: Մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են Հայաստանի գիտական հաստատությունների երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և մագիստրոսներ, անցկացվում է արդեն 6-րդ տարին: Մրցանակաբաշխության արդյունքում գիտական նորույթ կամ գյուտ հանդիսացող աշխատանքները կարժանանան դրամական պարգևների:

Բանախոսի զեկույցը մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդ հետազոտողների շրջանում, որոնց համար այս մրցույթին մասնակցելը գիտահետազոտական գործունեությունը խթանող կարևոր ազդակ կհանդիսանա:

IMG_0068

Scroll Up