Կայացավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Դեկտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանը:

Դեկտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի 2011թ. ծրագրերը և բյուջեն: ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի 2011թ ծրագրում ընդգրկված 12 ծրագրերի շարքում կարևոր տեղ են զբաղեցնում երիտասարդական ծրագրերը: Նախարարը նշեց, որ ՀՀ Նախագահը հանձնարարել է, որպեսզի 2011թ. Սփյուռքի նախարարը մեծ տեղ հատկացնի երիտասարդական ծրագրերին: Այդ պատճառով էլ ՀՀ սփյուռքի նախարարությունը 2011 թվականը հայտարարել է երիտասարդության տարի, որի շրջանակներում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին պետական բյուջեի կողմից հատկացված միջոցների` ծրագրերին հատկացված գումարները նախատեսված են հատկապես երիտասարդական ծրագրերին: Հ.Հակոբյանը մասնավորապես նշեց, որ կազմակերպվելու է երիտասարդ լրագրողների դպրոց, Սփյուռքի և Հայաստանի երիտասարդ նկարիչների ցուցահանդես, երիտասարդ գրողների ստեղծագործությունների տպագրություն, ինչպես նաև երիտասարդ կինոգործիչների միջազգային փառատոն: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշեց հաստատել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ռազմավարական ծրագրերը և բյուջեն:

Խորհրդը միաձայն որոշեց նաև հանձնարարել աուդիտի ենթարկել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի 2010թ գործունեությունը և ընտրեց աուդիտ իրականացնող իրավաբանական անձին:

Նախարար Հ.Հակոբյանը շնորհավորեց ներկաներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ` մաղթելով նոր հաղթանակներ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար հոբելյանական տարում:

Scroll Up