ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Հետադարձ կապ» բաժինը

Տեղեկացնում ենք, որ Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Հետադարձ կապ» բաժինը (www.mindiaspora.am/am/hetadardz_kap):

Բաժնում ներկայացված են նախարարության աշխատակազմի պատասխանատուների կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը կարող է կապ հաստատել նրանց հետ, տեղեկություններ ստանալ նախարարության ծրագրերի վերաբերյալ, ներկայացնել նախարարին ուղղված հարցերն ու առաջարկությունները:

Նշենք, որ ի սկզբանե կայքում գործում է նաև «Նամակ նախարարին» բաժինը (http://www.mindiaspora.am/am/Feedback):

Scroll Up