ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին

Հոկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին:

Ողջունելով հյուրին՝  նախարարը նշեց. «Բարով եք եկել Հայաստան, որտեղ դեսպան լինելը դիվանագիտական հետաքրքիր ճամփորդության կարևոր հանգրվաններից մեկն է: Շնորհավորում եմ բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ: Նախկին դեսպանի հետ շատ արդյունավետ համագործակցում էինք: Հուսով եմ համագործակցությունը կշարունակվի: Մաղթում եմ հաջողություն»: Նախարարն արժևորեց Քուվեյթի հայ համայնքի նկատմամբ պետական բարենպաստ քաղականությունը, շնորհակալություն հայտնեց, որ կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը Քուվեյթում ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին, պահեն պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն: Նախարարը կարևորեց հայ-քուվեյթական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը, հատկապես՝ տնտեսական համագործակցության աշխուժացումը:

քուվեյթ

Scroll Up