«Հույս ունենք, որ կհաջողենք Հայաստանում». լիբանանահայ գործարարներ

Հոկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ գործարարներ Շառլ Հուրիին և Գրիգոր Արմելյանին:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը հետաքրքրվեց գործարարների առաջիկա ծրագրերով և ուղղորդեց նրանց դեպի Հայաստանի զարգացման հիմնադրամ, որտեղ նրանց կօգնեն Հայաստանում կազմակերպություն հիմնել և ծանոթանալ մեր երկրի հարկային ու մաքսային քաղաքականությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Շնորհակալ եմ ձեր այցի, գաղափարի և գործարար նպատակների համար: Ամենակարևոր գործերից մեկը ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալն է: Շնորհավորում եմ: Կարևորում եմ նաև Հայաստանում բիզնես սկսելու ձեր որոշումը»:

Լիբանանահայ գործարարները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության ու ուղղորդելու համար, հույս հայտնեցին, որ «կհաջողեն Հայաստանում»:

Scroll Up