Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին հաղորդում է Nouvelles d’Arménie-ն՝ հավելելով, որ օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Նաև նշվում է, որ օրինագիծն այլևս չի վերադարձվելու Ազգային ժողով՝ քննարկման:
Պարբերականը նշում է, որ սա մեծ ձեռքբերում և հաղթանակ է հայ համայնքի համար, որն արդեն մոտ տասը տարի է պայքարում է նման օրինագծի ընդունման համար: