«Ռուսաստանի հայերի միությունը» հորդորել է Պետդումային՝ պաշտպանել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
«Ռուսաստանի հայերի միությունը» պաշտպանում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը եւ խնդրում Է Պետդումայի խոսնակին ու Դումայի չորս խմբակցությունների ղեկավարներին՝ աջակցել փաստաթղթի ընդունմանը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Անցած շաբաթ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդներ Սերգեյ Միրոնովը եւ Նիկոլայ Լեւիչեւը Պետդումա օրինագիծ են մտցրել 1915-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության չճանաչման համար պատասխանատվություն սահմանելու մասին: «Ռուսաստանի հայերի միությունը» լիովին պաշտպանում Է այդ օրինագծի ընդունումը, այն անհրաժեշտ Է համարում ՌԴի անվտանգության ամրապնդման շահերի տեսանկյունից եւ կոչ Է անում ձեզ պաշտպանել այդ հույժ կարեւոր օրենսդրական նախաձեռնությունը», -ասված Է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամանի ուղերձում: