Տոնդ շնորհավո´ր, Հայաստա´ն աշխարհ. Անահիտ Բախշյան

Սեպտեմբերի 21-ին համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: Այդ պատմական իրադարձությունը մեծ ու պանծալի հոբելյան է ոչ միայն Հայաստանում ապրող հայերի համար, այլ նաև՝ աշխարհասփյուռ հայության:

«Հայերն այսօրը» ներկայացնում է Հայաստանի և Սփյուռքի ճանաչված գործիչների շնորհավորական խոսքը տոնի կապակցությամբ:

Իմ սիրելի՛ հայ ժողովուրդ, շնորհավո՛ր մեր միակի, մեր թանկարժեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ամյակը: Նա դեռ մի երիտասարդ է, որի մանկությունն անցել է ցավի, սովի ու պատերազմի միջով, կորցրել է իր բազում քաջ զավակներին, ազատագրել ԱՐՑԱԽՆ ու ապրել ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ:

Մանկության դժվար, ցավոտ ու սոված տարիների հետևանքով նրա մարմինը մեծացել է անառողջ, տառապում է մի հիվանդությամբ, որը  Արևի ու Լույսի պակասության հետևանք է: 25 տարեկան մեր երիտասարդ պետությունն այսօր ամենաշատը կարիք ունի յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր ՀԱՅԻ բերած լույսի, գիտելիքի, կորովի ուջանքի: Առանց մեզ խնայելու՝բազմապատկենք մեր նյութական ներդրումները, ներարկենք մեր միակի մարմինը սիրառատ ավյունով, պարուրենք մերսրտիողջջերմությամբուառողջացնենքմեր 25-ամյա պետությունը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, որպեսզի եկող սերունդների համար ապահովենք ապաքինված ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, արժանապատիվ կեցություն ու հպարտություն՝ ի փառս աշխարհասփյուռ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ:

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

Հասարակական-քաղաքական գործիչ,

Երևանի ավագանու՝ «Բարև Երևան» խմբակցության անդամ

 Անահիտ Բախշյան

Scroll Up