Ազատ Արցախը 25 տարեկան է

Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է:

25 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը` բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին` ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին համապատասխան:

Ավելի ուշ, օգտագործելով ինքնուրույն հանրաքվե անցկացնելու և սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցադրման իրավունքը, որն ամրագրված է միութենական օրենսդրության մեջ, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը որոշում է ընդունել Հանրապետության անկախության մասին հանրաքվե անցկացնելու շուրջ:

1991 թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։

Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ՝ ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետություն։

Ստեղծված իրավիճակն անսպասելի էր Ադրբեջանի համար և 3 շաբաթ անց սկսվեց Բաքվի պատասխան գործողությունը։

1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը՝ սկսվեց Արցախյան գոյամարտը:

Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։

Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից՝ զինադադար է խնդրում:

1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին հրադադարի համաձայնագիր:

Scroll Up