«Իմ նպատակը աշխարհի բոլոր կողմերում Ձեզ միշտ հայ տեսնելն է».Հրանուշ Հակոբյան

Օգոստոսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին «Արի տուն» ծրագրի նախորդ տարիների մասնակիցները, որոնք ընդգրկվել էին ծրագրի ութերորդ փուլի ճամբարային օրերին:

Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «Հուսով եմ՝ ծրագրի ավարտից հետո լավագույն հիշողություններով եք հեռացել և ավելի կապվել Ձեր Հայրենիքին: Այն տպավորությունները, որոնք  ստացել եք շրջայցերի ընթացքում, օգնել են Ձեզ նոր ընկերներ և մտերիմներ ներգրավել ծրագրում: Հիշե՛ք, Ձեր բնակության վայրերում պետք է Մայրենիով խոսեք, քանի որ դա է ազգային դիմագծի և ինքնության պահպանման գրավականը: Իմ նպատակը աշխարհի բոլոր կողմերում Ձեզ  միշտ հայ տեսնելն է»:

Նախարարը հետաքրքրվեց նրանց ձեռքերումներով, ուսումնական առաջընթացով, ապա կոչ արեց արժանապատիվ հայ մեծանալ և իրենց հետագա գործունեությամբ նպաստել Հայաստանի զարգացմանը:

Այնուհետև գերատեսչության ղեկավարը հորդորեց պատանիներին և աղջիկներին ծրագրի մասին կարծիքներ, առաջարկներ ներկայացնել՝ վստահեցնելով, որ հետամուտ են լինելու դրանց կյանքի կոչմանը:

Երիտասարդները նախարարին շնորհակալություն հայտնեցին՝ մեկ անգամ ևս նախորդ ճամբարային օրերի երանությունը վայելելու հնարավորության համար, ապա շեշտեցին, որ «Արի տուն» ծրագրից պահպանված հիշողություններն իրենց կյանքի մշտական ուղեկիցն են դարձել:

Անսալով նրանց տեսակետներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը առաջարկեց արիտունցիների ակումբ ստեղծել, որը ծրագրի բոլոր մասնակիցների համար յուրատեսակ հավաքատեղի կդառնա Մայր Հայրենիքում:

705625 784

IMG_0208 IMG_0306

Scroll Up