Համաեւրոպական խաղեր Պարսելոնայի մեջ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/1654.jpg)
Յարգելի ընկերներ եւ Համաեւրոպական մրցաշարքերու մեծ ընտանիք,
Պարսելոնայի Հայկական Մշակութային Միութիւնը հաճոյքն ունի Ձեզ հրաւիրելու Համա-եւրոպական 20-րդ խաղերուն, որոնք տեղի պիտի ունենան Պարսելոնայի մէջ 18-20 Ապրիլ 2014ին:
Խաղերն ու պաշտօնական բացումը նախատեսուած է կազմակերպել Պարսելոնայի National Institute of Physical Education (INEF) http://www.inefc.cat համալիրին մէջ, ուր 1992 թուականին տեղի ունեցան Աշխարհի Ողիմպիական խաղերը:
Սոյն մրցաշարքին համար նկատի առնուած են հետեւեալ մարզաձեւերը.
Ֆութզալ (Արական / Իգական)
Վոլեյպոլ (Երկսեռ)
Պասքէթպոլ (Արական / Իգական)
Փինկ-փոնկ (Արական / Իգական)
Պատմինթոն (Արական / Իգական)
Ճատրակ եւ Նարտի (Արական / Իգական)
Գիշերելու եւ երեկոյան կազմակերպուելիք խրախճանքներու համար նախատեսուած է ապահովել Barcelo Sants չորս աստղանի պանդոկը http://www.barcelo.com :
Այս մրցաշարքին մասնակցելու համար, բարեհաճեցէք Ձեր օրացոյցին մէջ վերապահել 18-20 Ապրիլ 2014 թուականը:
Շուտով Ձեզի պիտի ուղարկենք այլ մանրամասնութիւններ:
Կը սպասենք Ձեզ Պարսելոնայի մէջ:
Պարսելոնայի Հայկական Մշակութային Միութիւն
Պարսելոնա, Սպանիա
Յաւելեալ տեղեկութիւններու համար կապ հաստատել’
E-mail: eag.barcelona2014@ gmail.com Facebook:
https://www.facebook.com/events/440135129424647/?ref=3&ref newsfeed story type=regular
C/Ausias March, 49 6° 1a – 08010 Tel. / Fax +34 93 436 08 09 – E-mail: info@acab.es www.acab.es