ԱԳ նախարարն ընդունեց Կարմիր Խաչի Միաջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարմիր Խաչի Միաջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին:

Շնորհավորելով Սարա Էպրեխտին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան նոր պաշտոնում:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի մարդասիրական գործունեությունը և Հայաստանի հետ համագործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԿԽՄԿ գործունեության բարձր գնահատականի համար՝ Սարա Էպրեխտը վստահեցրեց, որ կազմակերպությունը շարունակելու է իր չեզոք մարդասիրական գործունեությունը։

Արտգործնախարարի խոսքերով՝ դրվատանքի է արժանի կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական օժանդակությունը, մասնավորապես անհայտ կորածների որոնման և ռազմագերիների վերադարձի հարցերում։ Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը հատուկ նշեց Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակմանն ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը:

Արտգործնախարարը պատրաստակամություն հայտնեց շարունակել Հայաաստանի ակտիվ փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up