Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլը

Օգոստոսի 8-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի  յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ սփյուռքի նախարաի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, աշխատակիցներ, հյուրեր:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմ ողջույնները արիտունցիներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և  հավելեց. «Սիրելի՛ արիտունցիներ, բարով եք եկել Մայր Հայրենիք: Սա ձեր տունն է: Նախարարության դռները միշտ բաց են ձեր առջև: Համոզված եմ, որ այս 14 օրերն անմոռանալի կդառնան ձեզ համար, կծանոթանաք Հայրենիքի տեսարժան վայրերին, պատմամշակութային հուշարձաններին, կմտերմանաք միմյանց հետ, կբարելավեք հայերենի ձեր իմացությունը: Բարի երթ ձեզ»:

 Նշենք, որ ծրագրի յոթերորդ փուլին մասցնակցում են 65 պատանիներ ու աղջիկներ աշխարհի 11 երկրից:

IMG_7849

Scroll Up