«Ով սպանեց հայերին» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Ալեքսանդրիայում

Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքի արվեստանոցներից մեկում տեղի է ունեցել «Ով սպանեց հայերին» փաստագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը՝ հեղինակներ՝ լրագրող Մարիամ Զաքիի և ռեժիսոր Մուհամեդ Հանաֆիի  ներկայությամբ:

Ըստ «Հայերն այսօրի»՝ ֆիլմը, որ պատմում է  թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի մասին, բազմաթիվ մրցանակների է արժանացել՝ Նյու Յորքի ֆիլմի փառատոնին, ինչպես նաև՝ Լիբանանի փառատոնին: Ֆիլմի բեմադրիչ Հանաֆին եւ լրագրող Զաքին վերջերս պարգևատրվել են նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

Մարիամ Զաքիի խոսքով՝ ֆիլմում արծարծված խնդրիրն այսօր կրկնվում է արաբական երկրներում: Բեմադրիչ Մուհամեդ Հանաֆին էլ նշել է, որ ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել միջազգային հարթակում և ավելացրել, որ իրականում ավելի սարսափելի բաներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, բայց ոչ բոլորն են ներառել ֆիլմում, քանի որ հանդիսատեսի համար դրանք անհավատալի կարող էին թվալ՝ չնայած, որ իրականում պատահել են:

Scroll Up