«Իմ Հայաստան» փառատոնի պարախմբերը ելույթ ունեցան Նուբարաշենի թիվ N զորամասում

Հուլիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից ժամանած պարախմբերը ՀՀ զինված ուժերի Նուբարաշենի թիվ N զորամասում հանդես եկան  համերգային ծրագրով:

Հայոց բանակի զինվորների համար հայկական ժողովրդական պարերի կատարումներով հանդես եկան Արգենտինայի «Նաիրի»,  Իրանի Սպահան քաղաքի «Կռունկ», ՌԴ Մոսկվայի «Հայասա»,  Սանկտ Պետերբուգի «Նաիրի»  և Դոնի Ռոստովի «Արփի» պարախմբերը:

Ողջունելով զինվորներին և փառատոնի մասնակիցներին՝ Սփյուռքի նախարարության աշխատակից Կամո Սարգսյանը շնորհակալություն հայտնեց զորամասի ղեկավարությանը, զինվորներին՝ ջերմ ընդունելության և համերգը կազմակերպելու համար:

Համերգի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության  «Իմ  Հայաստան» փառատոնի մշակութային հարցերով պատասխանատու Լաուրա Ավետիսյանը ներկաներին փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, այնուհետև փառատոնում իր եզրափակիչ կատարումներով հանդես եկած Իրանի «Կռունկ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Նունե Մկրտչյանին հանձնեց փառատոնի մասնակցության հավաստագիրը  ու հուշամեդալ:

123 6789 10

Scroll Up