Օր 5-րդ. «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցները ելույթ ունեցան ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնին մասնակից «Արմավիր» (ՌԴ, Կրասնոդար),  «Արարատ» (ՌԴ, Կրասնոդար), «Գելենջիկ», (ՌԴ,Կրասնոդար), «Աստղիկներ» (ՌԴ, Ռոստով), «Նաիրի» (ՌԴ, Ստավրոպոլ), «Վարդավառ» (ՌԴ, Մոսկվա) պարախմբերը ելույթ ունեցան ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում: Սփյուռքից ժամանած պարախմբերի համար ոչ միայն ոգևորիչ, այլև՝ անչափ պատասխանատու էր Հայոց բանակի զինվորների առջև ելույթ ունենալը:

Սփյուռքյան պարախմբերի պարը ոգևորել էր նաև դահլիճում հավաքված զինվորներին, որոնք իրենց ծափերով աջակցում էին փառատոնի մասնակիցներին:

Համերգին երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Հայկ Եսայանը և զորամասի զինծառայող Մկրտիչ Գևորգյանը:

20160726_15511620160726_155119 20160726_15521920160726_155755 20160726_16122820160726_161432 20160726_162035 20160726_170354

Scroll Up