Արամ Ա կաթողիկոսը Բերիո թեմի առաջնորդի և Ժիրայր Ռեիսյանի հետ քննարկել է սիրիահայության հարցը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Բերիո թեﬕ առաջնորդ Գերշ. Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին և Սիրիայի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանին: Ինչպես տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, հանդիպմանը Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի ծառայությունը հայ ժողովրդին` հաշվի առնելով Սիրիայի ներկայիս դժվարին իրավիճակը:

«Մեր եկեղեցուն ու ժողովրդին ծառայելուն կոչված հայ հոգևորականը հավատքով և նվիրումով պետք է իրագործի իր առաքելությունը, հատկապես կյանքի դժվարին պայմաններում: Այս գիտակցությամբ են Անթիլիասում հոգևորական դառնում: Ուրախ եմ, որ Առաջնորդ Սրբազանի կողքին ﬔր հոգևոր հայրերը ևս նույն նախանձախնդրությամբ են ծառայում ﬔր ժողովրդին Սիրիայի բոլոր կողﬔրում»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Նա Սրբազանի և Ժիրայր Ռեիսյանի հետ քննարկել է Սիրիայի ու հատկապես սիրիահայության ներկա դրությունը: Վեհափառ հայրապետը ևս ﬔկ անգամ շեշտել է սիրիահայությանն աջակցելու հրամայականը` դիտարկելով դա իբրև համահայկական առաջնահերթություն:

Scroll Up