Ամենագլխավորն այդ բանաձևում այն է, որ Գերմանիան իրեն համարում է մեղսակից. ՀՀ սփյուռքի նախարար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/hranoush2.jpg)
Թուրքիան կարծում էր, որ 100-րդ տարելիցով ամեն ինչ կավարտվի, իսկ 100 տարի անց էլ շարունակվում է արդարության քայլարշավը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն` անդրադառնալով երեկ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Գերմանիան խոշոր պետություն է, այն Եվրոպայի սրտում կարեւոր դերակատարում ունի, իսկ ամենագլխավորն այդ բանաձևի մեջ այն է, որ Գերմանիան իրեն մեղավոր է զգում եւ համարում է մեղսակից: Սա մեծագույն ապտակ է Թուրքիային, որ թուրքական իշխանությունը հասկանա, որ նույնիսկ կողքից մասնակիցն է իրեն մեղավոր ճանաչում, եւ ինքն էլ մտածի Ցեղասպանությունը ճանաչելու մասին»,-ասել է Հրանուշ Հակոբյանը: