«Ձեր շնորհիվ մենք վաղը ունենալու ենք հզոր Հայաստան».Հրանուշ Հակոբյան

Հունիսի 1-ին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի սիրահարների այգում մասնակցեց Երեխաների  պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Երեխաների ձայնը» խորագրով միջոցառմանը, որը նախաձեռնել էր  «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը:

 Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երեխաներ և ծնողներ։

 Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 Շնորհավորելով երեխաներին գեղեցիկ տոնի առթիվ՝ նախարարը նշեց. «Այսօր ամբողջ աշխարհը նշում է ամենավառ, ամենապայծառ տոնը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն, լավ սովորեն և ապրեն խաղաղ երկնքի տակ: Դու՝ք եք մեր վաղվա օրը, և ես վստահ եմ, որ ձեր շնորհիվ մենք վաղը ունենալու ենք հզոր Հայաստան»:

Միջոցառման պաշտոնական բացման արարողությունից հետո նախարարը և հյուրերը այցելեցին վրանային ցուցահանդեսներ, որի տաղավարներում ներկայացված էին նաև սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ և հրուշակեղեն:

54

Scroll Up