Ոգեկոչման միջոցառումներ ԱՄՆ մի շարք քաղաքներում
Ապրիլի 24-ին ընդառաջ Վաշինգտոնի հայ համայնքը մի շարք ցույցեր և միջոցառումներ է կազմակերպել Հայող Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և ԱՄՆ-ի կառավարության ուշադրությունը դեպի այս կարևոր իրադարձությունը հրավիրելու համար: Այդ թվում նաև մոմավառություն էր կազմակերպվել Սպիտակ տան դիմաց:
Հայ միացյալ երիտասարդների կազմակերպությունը բազում միջոցառումներ է կազմակերպել նաեւ ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում: Շաբաթ երեկոյան՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեին միջոցառումների մեկնարկը տրվեց մոմավառությամբ, գրում է armradio.am-ը: