Ապրիլի 24-ին ընդառաջ՝ բողոքի երթ, խաչքարի տեղադրում և այլ միջոցառումներ Գերմանիայում

Գերմանիայի հայկական համայնքի նախաձեռնությամբ ﬕ շարք քաղաքներում ապրիլի 24-ին բողոքի երթ է անցկացվելու: Ինչպես «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշել է «Գերմանիայի հայ ակադեﬕականների ﬕության-1860» կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանը, Գերմանիայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ﬕջոցառուﬓերը սկսվելու են ապրիլի 24-ից ﬕ քանի օր առաջ:

Ապրիլի 17-ին արդեն խաչքար է կանգնեցվել Արևելյան Գերմանիայի Յենա քաղաքում:

Ապրիլի 18-ին Լայպցիգի «Հայ ուսանողների ﬕություն»-ն ու Լայպցիգի «Հայկական ﬕություն»-ը հոգեհանգստի արարողություն կանցկացնեն Լայպցիգի Նիկոլայ եկեղեցում, ապա տեղի կունենա մոմավառություն այդ եկեղեցու բակում: ՀՀ դեսպանության և «Գերմանա-հայկական ընկերության» ջանքերով ապրիլի 23-ին Բեռլինում կկանգնեցվի խաչքար:

Հայկական համայնքը նախատեսում է նաև բողոքի ցույց` Թուրքիայի դեսպանատան մոտ: Կազմակերպիչն է «Ճանաչում աշխատանքային խումբ» հայ-գերմանական կազմակերպությունը, որը ղեկավարում են Թեսա Հոֆմանն ու Ժիրայր Քոչարյանը:

Նույն օրը «Գերմանիայի Հայ ակադեﬕականների ﬕություն»-ը Բոխում քաղաքի հայկական այգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կտնկի Կապանից Գերմանիա բերված սոսի ծառ: Ապա տեղի կունենա մոﬔրով և պահանջատիրական պաստառներով երթ:

Ապրիլի 24-ին էլ Շտուտգարտում կկատարվի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը: «Մեր գլխավոր ուղերձն է` Հայոց ցեղասպանության ճանաչում, ﬔր իրավունքների ﬔկ անգամ ևս հաստատում, այն է `պահանջում ենք արդարություն և փոխհատոցում: Ինչպես գիտեք, հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Արդեն որոշ քաղաքական գործիչներ ելույթներ են ունենում այդ հարցի հետ կապված, ես լսեցի Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության ղեկավարի ելույթը: Նա նշել է, որ անկախ Թուրքիայի հետ իրենց ունեցած հարաբերություններից, Գերմանիան պետք է իրերն իր անունով կոչի և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Ազատ Օրդուխանյանը:

Ըստ նրա` պատգամավորների ելույթներում նկատվում է որ առայժմ դրական տրամադրվածություն կա: «Պետք է նկատել, որ ﬔծ մասի կողﬕց հայերի նկատմամբ դրական մոտեցումը ﬕշտ էլ եղել է, բայց քաղաքական կամքի դրսևորման խնդիրը ﬕշտ բարդացնում է գործընթացը, որովհետև Թուրքիան ուժեղ պետություն է, գերմանացիները որոշակի հաշիﬖեր ունեն դրա հետ»,-ավելացրեց Ազատ Օրդուխանյանը:

Scroll Up