Ռուսաստանի հայ երիտասարդները 20 տոննա օգնություն են ուղարկել Արցախ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/157-300x225.jpg)
«Արցախ–Հայաստան մենք միասին ենք, մենք ուժեղ ենք». հենց այս նշանաբանով էլ Ռուսաստանի հայերի երիտասարդական մի քանի կազմակերպություններ այս օրերին նախաձեռնությամբ էին հանդես եկել` ի օգնություն Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության խաղաղ բնակչության: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրել է Ռուսաստանում հայտնի հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ:
Արդյունքում հասարակ քաղաքացիների ակտիվության ու հայրենակիցներին սատարելու պատրաստակամության շնորհիվ հավաքվել է մոտ 20 տոննա օգնություն, որը շուտով կլինի Արցախում: