Դհոքի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ և հայրապետական մաղթանք

Ապրիլի 8-ին, Իրաքում Դհոքի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված ադրբեջանական հարձակումների արդյունքում ընկած զինվորների, ազատամարտիկների և, առհասարակ, բոլոր հայ նահատակների հոգիների խաղաղության համար: Այս մասին Դհոքից «Հայերն այսօրին» հայտնում է Այգ Պետրոսյան-Հակոբյանը: 

Դհոքի հայ համայնքի հոգևոր հովիվ տեր Մասիս քհն. Շահինյանի կողմից  կատարվեց անդաստանի կարգ եւ  հղվեց հայրապետական մաղթանք:

Արարողության  ավարտին «Շնորհալիի» անվան դպրաց դասը եկեղեցում ներկա հավատացյալների մասնակցությամբ կատարեց «Մեր հայրենիքը»:

«Կսկիծս մեծ է, սակայն գոհունակությունս` չափազանց: Մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ի լուր աշխարհի ապացուցեց, որ հայն անպարտելի է: Արցախը միշտ էլ հայկական է եղել և այդպես էլ մնալու է»,- մեզ հետ զրույցում ասաց Տեր Մասիս քհն. Շահինյանը և խոսքն ուղղելով հայ մայրերին՝ հավելեց. «Թող ձեր որդիները արժանանան Աստծո արքայությանը: Պի´նդ կացեք: Ձեր շնորհիվ է, որ այսօր մենք ազատ և անկախ Հայաստան և Արցախ ունենք: Օրհնված լինեք դուք»:

Տեր Մասիս քհն. Շահինյանը նաև նշեց, որ չնայած երկրի անկայուն վիճակին, այնուամենայնիվ, եկեղեցին փորձում է հնարավորինս երիտասարդությանը մատուցել հայոց լեզուն և պատմությունը` կազմակերպելով բազում դասընթացներ և միջոցառումներ ամբողջ տարվա ընթացքում:

Փառք քե´զ, հայ ծնող: Փառք քե´զ, հայ զինվոր: Խոնարհվում եմ Ձեր առջև:

դհոք3 դհոք2դհոք 2

Scroll Up