Մաստրիխտի Անի հայ համայնքը նեցուկ է հայ զինվորին

 

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Նիդերլանդական օրագիրը գրում է.

«Սփյուռքը համախմբվել, բռունցք է դարձել, մեկտեղվել է մեր փոքրիկ հողակտորի մեջ, որ այսօրվա Հայաստանն է, բոլորիս  երազած հայրենիքի մի կտորը,որ այսօր քոչվոր թուրքը յուրացնել է ուզում:
Մեր թանկ հայրենի եզերներում, որտեղ թուրք ու ազերի հրոսակներն են ապաստանել, արևելյան մասում՝ մի գծում ընդհատվում է նրանց ներկայությունը և սկսում է մերը: Մեզ, որ կառչել ենք Արցախի լեռներին, և ամուր ենք մեր սարերի պես, ոչ ոք չի կարող սասանել: Այսօր երկրագունդը փոքրացել է և հայի ոգին մեկտեղվել է Արցախի հետ, որտեղ մեր արծիվ զինվորները հայի ինքնությունն են պաշտպանում:
Սփյուռքը թեև սփռված, այսօր մի տեղում է՝ Արցախում: Գիտենք, որ Նիդերլանդների հայ կառույցները իրենց օգնությունն են կազմակերպում: Առաջինների թվում նաև Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնքն է:
Սփյուռքն հայրենիքի հետ է՝ առանց որի գոյություն ունենալ չի կարող, Սփյուռքի յուրաքանչյուր անդամ զինվոր է և և հարկ եղած դեպքում նաև ֆիզիկապես կանգնելու է զինվորի կողքին: Թող դա լավ գիտակցի թշնամին:
Մենք բոլորս Արցախ ենք:
Կեցցե’  Հայաստանը և նրա պահապան հայ զինվորը»:

Անի1Անի2

Scroll Up